Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները հաջողությամբ զարգանում են․ Պուտին
Ռուսաստանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։
«Մեր բոլոր երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի և Հայաստանի համար ԵԱՏՄ-ի շրջանակում համագործակցությունը դրական է։ Ինչ վերաբերում է երկկողմ հարաբերություններին, ապա դրանք նույնպես շատ հաջող են զարգանում»,- ասել է Պուտինը։