Պուտինը հայտնել է, որ «OPEC+»-ի շրջանակներում ռուսական նավթի արդյունահանումը կրճատվել է
![](/timthumb.php?src=disc/12-03-24/a762cbee427d5e7e0924d5d47a5f2908.jpg&w=450)
Քանի որ Ռուսաստանի Դաշնությունում նավթի արդյունահանումը նվազում է «OPEC +» ձևաչափի շրջանակներում, և միևնույն ժամանակ աճում այլ երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, ապա շուկաները կորցնելու վտանգ կա։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Քանի որ արտադրությունը նվազում է և մենք կարող ենք կորցնել շուկաներ, այդ դեպքում չենք կարողանա ներդրումներ կատարել», - ասել է Պուտինը «Ռուսաստանի առաջնորդներ» մրցույթի հաղթողների հետ հանդիպման ժամանակ։