Բուրիչը ողջունել է Հայաստանի ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հաղթահարմանը
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը ողջունել է Հայաստանի ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հաղթահարմանը:
«Մի քանի օրում հարյուր հազարից ավելի մարդ ստիպված էր լքել Լեռնային Ղարաբաղը, այն տները, որտեղ նրանք միշտ ապրել են: Ողջունում եմ Հայաստանի ջանքերը, որն արագ արձագանքեց ստեղծված բարդ իրավիճակին՝ օգնություն տրամադրելով տեղահանվածներին: Երբ Ադրբեջանում էի, այդ երկրի իշխանությունների հետ խոսեցի մտահոգություններիս մասին, այն է՝ ինչպես են պաշտպանելու տեղահանվածների գույքը և երաշխավորելու, որ մարդիկ վերադառնան:
ԵԽ մանդատի շրջանակում կանենք հնարավորը։ Հարկավոր է նաև կողմերի միջև վստահության ամրապնդման միջոցառումներ իրականացնել։ Ես իսկապես հույս ունեմ, որ Ադրբեջանն արժանապատվորեն կապահովի Լեռնային Ղարաբաղ վերադառնալու ցանկություն ունեցող անձանց անվտանգությունը»,- նշել է Բուրիչը: