«Եթե Զանգեզուրի միջանցքը չբացվի, մենք մտադիր չենք բացել Հայաստանի հետ սահմանն այլ վայրում». Ալիև
![](/timthumb.php?src=disc/10-01-24/9f8cbe67bdcf8f1001543d3b614fa03e.jpg&w=450)
«Եթե Զանգեզուրի միջանցքը չբացվի, մենք մտադիր չենք բացել Հայաստանի հետ սահմանն այլ վայրում։ Դրանից Հայաստանն ավելի շատ վնաս կստանա, քան օգուտ»։ Այդ մասին տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը․
«Մարդիկ և բեռները Ադրբեջանից Ադրբեջան պետք է անցնեն առանց ստուգումների, հակառակ դեպքում` Հայաստանը հավերժ կմնա փակուղու մեջ»,-ասել է Ալիևը։
Ալիևը նշում է, թե մտադիր են «ամբողջությամբ վերականգնել իրենց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»։