«Ներքին զգացողությունս հուշում էր, որ անընդհատ հետաձգված հարսանիքս չի կայանա...». MediaHub
«Պետք է ամուսնանայինք։ Ժամանակ առ ժամանակ հետաձգվում էր, քանի որ բլոկադայի պատճառով ինձ հարազատ մարդիկ գտնվում էին բարիկադի հակառակ կողմում, իսկ ես ու ընտրյալս անընդհատ սպասում էինք, որ ճանապարհը բացվի, ամուսնանանք». MediaHub-ի հետ զրույցում Տաթևիկը խոսել է ծանր պահին կայացրած որոշման, չկայացած հարսանիքի, Արցախի կորստի մասին։
Որոշում են սեպտեմբերի 23-ին ամուսնանալ. կազմակերպչական աշխատանքներում բավականին դժվարությունների են հանդիպել, սնունդը հայթայթել։ Սեպտեմբերի 15-ին հերթական անգամ Հրանտն ու Տաթևիկը ոտքով իջնում են հանդիսությունների սրահ, վերջնական աշխատանքները կազմակերպելու նպատակով, բայց ստացված զանգը փոխում է ամեն ինչ։
«Հրանտը զինվորական է, սպա, զանգեցին ու ասացին` «տագնապով պետք է ներկայանաք զորամաս»։ Ու իմ ներքին զգացողությունը հուշում էր, որ հետաձգված հարսանիքս չի կայանա»,- ասել է Տաթևիկը։
Հրանտն անընդհատ հանգստացրել է Տաթևին, թե «զինվորականի ապագա կին ես, ուստի, պիտի պատրաստ լինես ցանկացած ֆորսմաժորային վիճակի», թեպետ Տաթևն էլ դատական համակարգի աշխատակից էր։ Նախաամուսնական տրամադրությամբ Տաթևիկը սեպտեմբերի 19-ին նախանշում է մի քանի անելիք․ առանց Հրանտի լուծել տարոսիկների, դաշտային ծաղիկներից պատրաստված փնջեր պատվիրելու ու հարսանեկան սանրվածքը որոշելու հարցը։
«Ճանապարհին տեսա զինվորականների շարժը, լուրեր էին պտտվում, որ թշնամին նախահարձակ գործողություններ է սկսել Հարավ գյուղի ուղղությամբ, քաղաքում խուճապ կար։ Հակառակ իմ հորդորների, ընկերուհիս ուզում էր համոզել, որ ամեն դեպքում գնանք գեղեցկության սրահ, ասացի՝ «չէ՛, շատ անհանգիստ եմ»։ Վերադարձանք աշխատավայր ու մի քանի րոպեից սկսվեց պատերազմը»։
Տաթևիկն ասում է, որ տեսարանը երբեք չի մոռանա, թե ինչ էր կատարվում ապաստարանում․ լացող կանայք, որոնց երեխաները դպրոցում էին կամ մանկապարտեզում, ծնողների տեղը չիմացող երեխաներ, հարակից թաղամասի բնակիչներ, մի խոսքով քաոս։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։