Մոսկվայի «Սադովոդ» տոնավաճառը, որտեղ հրդեհ է բռնկվել, պատկանում է ադրբեջանցի երկու միլիարդատիրոջ․ հրդեհի տարածքը հասել է 600 քմ-ի
Մոսկվայի «Սադովոդ» տոնավաճառը, որտեղ հրդեհ էր բռնկվել, պատկանում է հրեական ծագմամբ ադրբեջանցի միլիարդատերեր Գոդ Նիսանովին և Զարախ Իլիևին: Տոնավաճառի տարածքից շուրջ 350 մարդ է տարհանվել, հրդեհի հետևանքով երկու մարդ տուժել է, որոնց բժշկական օգնություն է ցուցաբերվել։
Մոսկվայի ժամանակով 14:35-ին ԱԻՆ աշխատակիցները շարունակում են մարել «Սադովոդ»ի շուկայում բռնկված հրդեհը։ Աշխատանքներում ներգրավվել են ավելի քան 170 մասնագետներ և 48 տեխնիկա։ Հրշեջներն օգտագործում են հրդեհաշիջման համակարգ՝ «Կոբրա» ջրային շիթով։ 14:51-ին «Սադովոդի» շուկայում հրդեհի տարածքը հասել է 600 քմ-ի։