Նոր նշանակումներ՝ Երևանի քաղաքապետարանում. Քաղաքապետը նոր մամուլի քարտուղար ունի
![](/timthumb.php?src=disc/03-07-23/fd97fa9d0d149636c6732c1fc29ce45c.jpg&w=450)
Երևանի քաղաքապետարանում նոր նշանակումներ են արվել։ Այս մասին այսօր՝ հուլիսի 3-ին Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարել է փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Ինչպես հայտնեց Ավինյանը, Երևանի քաղաքապետի նոր մամուլի քարտուղար է նշանակվել Հայկ Կոստանյանը։
Բացի այդ, Լևոն Առաքելյանը նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնի պետի պաշտոնում։