Գերմանիայի կառավարությունը տարվա առաջին կեսին հավանություն է տվել 4,62 մլրդ եվրոյի զենքի մատակարարմանը
Գերմանիայի կառավարությունը հավանություն է տվել 4,62 մլրդ եվրոյի սպառազինությունների արտահանմանը: «Արմենպրես»-իր հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով DPA գործակալությունը:
Ամենից շատ հավանության արժանացած պայմանագրերը բաժին են ընկնում Ուկրաինային՝ 1,18 մլրդ եվրո գումարով, երկրորդ տեղում Հունգարիան է ՝ 1 մլրդ եվրո ծավալով պայմանավորվածություններով, երրորդում՝ Կիպրոսը՝ 266 մլն եվրոյով: Առաջին տասնյակում են նաև Մեծ Բրիտանիան, Հնդկաստանը, Լեհաստանը, ԱՄՆ-ն, Ֆինլանդիան, Ֆրանսիան և Հարավային Կորեան: