Քաղաքացու մեքենայի բեռնախցում գազային ատրճանակ է եղել
Հունիսի 25-ին Իջևանի ոստիկաններն ու Տավուշի մարզի պարեկները Իջևան քաղաքում համատեղ իրականացրած ուժեղացված ծառայության ժամանակ Երևանյան փողոցում կանգնեցրել են մայրաքաղաքի Դավիթաշեն թաղամասի 45-ամյա մի բնակչի վարած «ԲՄՎ» մակնիշի մեքենան:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ բեռնախցում առկա պայուսակում գազային ատրճանակ կար:
45-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Իջևանի բաժին:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Տավուշի մարզային քննչական վարչություն: