Անհրաժեշտ է ամրապնդել վերահսկողությունը Ռուսաստանի հետ սահմանին. Զուրաբիշվիլի
![](/timthumb.php?src=disc/25-06-23/a66a5d5eeca55d62d10288a0af1f6a5e.jpg&w=450)
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ անհրաժեշտ է ամրապնդել վերահսկողությունը Ռուսաստանի հետ սահմանին:
«Հաշվի առնելով միգրացիայի հնարավոր նոր ալիքները Ռուսաստանից՝ մեր սահմանը պետք է խստորեն վերահսկվի»,- ասել է Զուրաբիշվիլին:
Վրաստանի ՆԳՆ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ լրացուցիչ միջոցների ներդրման անհրաժեշտություն չի տեսնում, և որ Ռուսաստանի հետ սահմանին անցակետն աշխատում է սովորական ռեժիմով:
Վրացական ընդդիմության առաջնորդների մի մասը պահանջում է փակել Ռուսաստանի հետ սահմանը: