Հունաստանում ոստիկանությունը բանանով բեռնարկղերում հայտնաբերել է ավելի քան 160 կգ կոկաին
Հունաստանի ոստիկանությունը ավելի քան 161 կգ կոկաին է հայտնաբերել բեռնարկղերի պահոցներում, որոնցով Լատինական Ամերիկայից հանրապետություն էին տեղափոխում բանան։ Շաբաթ օրը՝ հունիսի 3-ին, Shantnews.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է Kathimerini թերթը։
Հրապարակման մեջ նշվում է, որ բեռը հայտնաբերել է Սալոնիկի անվտանգության դեպարտամենտի թմրանյութերի դեմ պայքարի բաժնի ոստիկանությունը՝ տեղական և միջազգային իշխանությունների հետ միասին։
Հունիսի 2-ին, անցկացված հետաքննության ընթացքում հատուկ պահոցներում հայտնաբերվել է կոկաինի 100 ծանրոց՝ 161,23 կգ ընդհանուր քաշով։ Առգրավված քանակությամբ թմրամիջոցների ներմուծումից և իրացումից ակնկալվող շահույթը կազմում է առնվազն 3,2 մլն եվրո։
Կոկաինի նոր խմբաքանակը ոստիկանությունը հայտնաբերել է նախորդ՝ 104 կգ քաշով բեռների հետաքննության շրջանակներում, որը իրավապահ մարմինները հայտնաբերել էին նաև դեռ մայիսին՝ բանանով բեռնարկղերում։
Նշվում է, որ այս գործով ընդհանուր առմամբ ձերբակալվել է 14 մարդ՝ 10 հույն և Հյուսիսային Մակեդոնիայի չորս քաղաքացի։