Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել առաջիկայում․ Ալիև
![](/timthumb.php?src=disc/28-05-23/d5400163dfe84faab67e2db5f8f665af.jpg&w=450)
Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել առաջիկայում, սակայն այն դեպքում, եթե Հայաստանը կրկին չփոխի իր դիրքորոշումը, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
«Երևանի կողմից մեր տարածքային ամբողջականության ճանաչումից հետո խաղաղության պայմանագրի կնքման համար գործնականում լուրջ խոչընդոտներ չկան»,- նշել է Ադրբեջանի ղեկավարը։