2 երեխա է մահացել․ նրանք խեղդվել են մազութով ու աղբով լի խոր ջրհորում
![](/timthumb.php?src=disc/18-05-23/b3b27aa4ea4889249021f1452bd33a79.jpg&w=450)
Բաքվում երկու երեխա է մահացել։ Նրանք ընկնել են մազութով և աղբով լի խոր ջրհորը։ Mediahub-ի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Մաշթաղա գյուղում։
Ադրբեջանի ԱԻՆ-ի տեղեկացմամբ՝ 2013թ. ծնված երկու երեխաները ընկել են 45-50 մետր խորությամբ և 2,5 մետր տրամագծով, ջրով, մազութով և կենցաղային աղբով լիքը ջրհորը։
Փրկարարները հատուկ միջոցներով հանել են անչափահաս երեխաների մարմինները։ Կատարվում է միջադեպի հետաքննություն։