Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը հաստատել է կենսաթոշակային տարիքի բարձրացումը
Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը հաստատել է կենսաթոշակային տարիքի բարձրացումը մինչև 64 տարեկան։
Միաժամանակ կառույցը մերժել է վեց կետ, այդ թվում 300-ից ավելի աշխատող ունեցող ձեռնարկությունների համար տարեց աշխատողների նվազագույն քանակի ներդրումը։ Բացի այդ, Սահմանադրական խորհուրդը մերժել է կենսաթոշակային բարեփոխումների ընդունման վերաբերյալ հանրաքվե անցկացնելու ձախակողմյան կուսակցությունների առաջարկը։
Սահմանադրական խորհրդի որոշումը նշանակում է, որ այժմ Ֆրանսիայի նախագահը կարող է ստորագրել օրինագիծը՝ բացառությամբ մերժված դրույթների։ Ելիսեյան պալատում պարզաբանել են, որ պետության ղեկավարը սովորաբար ստորագրում է նման փաստաթղթերը Սահմանադրական խորհրդի եզրակացությունից հետո մեկ կամ երկու օրվա ընթացքում։