Հունաստանի պաշտպանության նախարարը կմեկնի Թուրքիա
Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոլաոս Պանայոտոպուլոս հունական «Mega TV» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ տեղեկացրել է Թուրքիա կատարելիք այցի մասին:
«Մենք կայցելենք Թուրքիայի՝ երկրաշարժից տուժած հարավարևելյան շրջաններ»,- Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ասել է նախարարը։
Ապրիլի 4-ին նա կմեկնի Թուրքիայի հարավարևելյան Հաթայի նահանգ: Այցի շրջանակներում պլանավորված է հանդիպում Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ:
Հիշեցնենք, որ Թուրքիայի և Հունաստանի պաշտպանության նախարարները հեռախոսացրույց էին ունեցել մարտի 9-ին, որի ընթացքում պայմանավորվածություն էին ձեռք բերել շարունակելու նմանօրինակ գործընթացները երկու երկրների միջև: