«Հրապարակ». Հայտնի է, թե երբ տեղի կունենա ՔՊ համագումարը
![](/timthumb.php?src=disc/13-10-22/16ce9463abace5eccfa06c2650c0d906.jpg&w=450)
ՔՊ-ի հետաձգված համագումարը, ըստ ամենայնի, տեղի կունենա հոկտեմբերի 29-ին։ ՔՊ վարչությունը նման որոշում է կայացրել, եւ եթե ֆորսմաժոր չլինի, այլեւս չի հետաձգվի։ Համագումարը կկայանա Մարզահամերգային համալիրում։ Ինչո՞ւ է այդ օրն ընտրվել․ ասացին, որ նոյեմբերից համալիրը նորոգման է կանգնում։
Հիշեցնենք, որ համագումարը պետք է տեղի ունենար սեպտեմբերի 18-ին, սակայն սահմանին լարվածության պատճառով հետաձգվեց։ Համագումարի ընթացքում ՔՊ-ն նոր վարչություն պետք է ընտրի, 16 տեղի համար 48 թեկնածու է պայքարում։