«Միասին ենք արթնանում»․ Միխայիլ Գալուստյանն ու «Բլեստյաշիե» խումբը նոր տեսահոլովակ կթողարկեն
![](http://operativ.am/disc/17-05-22/1e4c95515bb9186dcad92608581f7811.jpg)
![](http://operativ.am/disc/17-05-22/90f7a988d1f74c30281f534d4338f452.jpg)
Շոումեն Միխայիլ Գալուստյանը, որն արդեն մի քանի տարի է՝ հանդես է գալիս Super Ժորիկի կերպարով, նկարահնավել է կրկին վերամիավորված «Բլեստյաշիե» խմբի տեսահոլովակում։ Կոմպոզիցիան ստացել է «Другая» անվանումը։
Խումբը ներկայացրել է նոր կազմին, ուր վերադարձել են Նադյա Ռուչկան եւ Քսենիա Նովիկովան։ Երգչուհիները ժամանակին լքել էին խումբը հանուն ընտանիքի։
«Իմ աչքերը չեն բավարարում։ Տղամարդը նայում է աղջկա աչքերին, բայց մի քիչ ավելի ցածր է մտածում»,- «Մոսկովսկի կոմսոմոլեցի» հետ զրույցում խոստովանել է Գալուստյանը։ Միայն թե նա չի բավարարվել այս համարձակ խոստովանությամբ․
«Ես ամեն օր նրանց համար քաբաբ եմ պատրաստում, ամեն օր կարկանդակ եմ տանում։ Մենք միասին ենք արթնանում, բայց միասին չենք քնում»։