Քորթնի Քարդաշյանն ու Թրևիս Բարքերը պաշտոնապես ամուսնացել են
Քորթնի Քարդաշյանը եւ Թրևիս Բարքերը պաշտոնապես ամուսնացել են Լաս Վեգասում մասնավոր արարողությունից ընդամենը մի քանի շաբաթ անց։ 2021 թվականի հոկտեմբերին նշանադրված սիրահարները Սանտա Բարբարայի (ԱՄՆ) դատարանի շենքում երդումներ են փոխանակել փոքրաթիվ հարազատների շրջապատում։
Նորապսակները քաղաքում շրջել են կաբրիոլետով, որին փակցված է եղել «Ամուսնացած» խորհրդանշական պաստառը։ Քորթնի Քարդաշյանը սպիտակ մինի զգեստով է եղել, իսկ Թրեւիս Բարքերը՝ սմոքինգով։
Աստղերն իրենք այս մասին չեն հայտարարել իրենց սոցիալական ցանցերում։