Մոսկվայի «Դինամոյի» վրացի ֆուտբոլիստը դադարեցրել է պայմանագիրը եւ տեղափոխվել Լեհաստան
![](/timthumb.php?src=disc/26-03-22/678b1ba29ad1e6232ef764f63c9e842f.jpg&w=450)
Մոսկվայի «Դինամոյի» վրացի կիսապաշտպան Լուկա Գագնիձեն ընթացիկ մրցաշրջանը կավարտի լեհական «Ռակուվում», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
19-ամյա ֆուտբոլիստը դադարեցրել է պայմանագիրը ռուսական ակումբի հետ եւ տեղափոխվել «Ռակուվ»։
Ուկրաինայում Ռուսաստանի զինված ուժերի ռազմական գործողությունների պատճառով ՖԻՖԱ-ն թույլատրել է Ռուսաստանում հանդես եկող օտարերկրացի ֆուտբոլիստներին եւ մարզիչներին միակողմանի դադարեցնել պայմանագիրը մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ Նրանք հնարավորություն ունեն ոչ ռուսաստանյան ակումբների հետ կնքել պայմանագրեր մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։
19-ամյա Լուկա Գագնիձեն անցած ամռանն էր Թբիլիսիի «Դինամոյից» տեղափոխվել մոսկովյան ակումբ։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2026թ․ հունիս։ Այս մրցաշրջանում նա վարձակալությամբ հանդես էր գալիս Եկատերինբուրգի «Ուրալում»։