Բելուչին Թուրինի կինոփառատոնում մրցանակի է արժանացել
Իտալացի հայտնի դերասանուհի Մոնիկա Բելուչին Թուրինի կինոփառատոնում ստացել է Stella della Mole մրցանակը, հայտնում է Daily Mail-ը:
Բրիտանական պարբերականը նկատում է, որ միջոցառմանը բեմ բարձրանալիս 56-ամյա դերասանուհին անզուգական տեսք է ունեցել կիպ, սև զգեստով, որը թեև շատ պարզ ձևվածք է ունեցել, սակայն հրաշալիորեն ընդգծել է գեղեցկուհու մարմինը:
Stella della Mole մրցանակը ամեն տարի շնորհվում է այն արվեստագետներին, որոնք իրենց ներդրումն ունեն կինոյում օրիգինալ, համընդհանուր և հավերժական մշակույթի մեջ: