Նատալիա Օրեյրոն առաջիկայու ՌԴ քաղաքացու երդում կտա
Արգենտինական «Վայրի հրեշտակ» սերիալի աստղ Նատալիա Օրեյրոն շուտով Ռուսաստանի քաղաքացու երդում կտա և անձնագիր կստանա։ Ընթացակարգը տեղի կունենա Արգենտինայում Ռուսաստանի դեսպանատանը։
«Առաջիկայում նախատեսվում է Նատալյա Օրեյրոյին ռուսական անձնագրի հանձնման արարողություն»,- ասել է դեսպանատան ներկայացուցիչը։
Ինչպես գրում է vesti.ru-ն, այս մասին լրագրողներին հայտնել են Արգենտինայում ՌԴ դեսպանատնից։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ ստորագրել է հրամանագիր՝ Նատալիա Օրեյրոյին և նրա որդուն Ռուսաստանի քաղաքացիություն տրամադրելու մասին։ Դերասանուհին դա մեծ պատիվ է համարել: