Էբերհարդ Ցորն. Քաբուլ ներխուժող ԻՊ մահապարտ-ահաբեկիչների հարձակումների ռիսկն աճում է
![](/timthumb.php?src=disc/24-08-21/4ff4d60b56758c9bd20f1853c21620a4.jpg&w=450)
«Իսլամական պետության» (ԻՊ) մահապարտների Քաբուլ ներխուժելու վտանգը մեծանում է: Այս մասին հայտարարել է Գերմանիայի զինված ուժերի գլխավոր տեսուչ, գեներալ Էբերհարդ Ցորնը, փոխանցում է Reuters-ը:
«Անվտանգության հետ կապված իրավիճակը շարունակում է վատթարանալ»,- Բեռլինում լրագրողներին ասել է Ցորնը: «Մենք ազդակներ ենք ստանում ամերիկյան աղբյուրներից, ինչպես նաեւ մեր իսկ գնահատականները խոսում են այն մասին, որ Քաբուլ են ներթափանցում ԻՊ-ի մահապարտ-ահաբեկիչներ»,- ասել է նա՝ նշելով, որ սա այս պահին դա ամենալուրջ ռիսկերից մեկն է: