ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ազգային անվտանգության համար պատասխանատու ամերիկացի պաշտոնյաներին առաջարկել է սկսել Վենեսուելայի ծովային շրջափակումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ազգային անվտանգության համար պատասխանատու ամերիկացի պաշտոնյաներին առաջարկել է սկսել Վենեսուելայի ծովային շրջափակումը՝ նավեր տեղակայելով նրա ափերի երկայնքով՝ երկիր եւ երկրից ապրանքների մատակարարումը արգելափակելու նպատակով, հայտնել է Axios պորտալը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի 5 գործող եւ նախկին ներկայացուցիչների:
Նրանց տեղեկացմամբ՝ Թրամփն այս գաղափարը պարբերաբար բարձրաձայնել է 1,5 տարվա ընթացքում եւ վերջին անգամ դա արել է մի քանի շաբաթ առաջ: Զրուցակիցները նշել են, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը այս քննարկումները լուրջ չի ընդունել մասամբ այն պատճառով, որ այդ առաջարկի իրականացումը պրակտիկ չէ, օրենսդրական հիմնավորում չունի եւ ԱՄՆ ՌԾՈՒ-ն չափից ավելի մեծ ուժեր կօգտագործի:
«Նա ուղղակի տառացիորեն ասել է, որ մենք այնտեղ նավեր պետք է տեղակայենք եւ ծովային շրջափակում անցկացնենք»,- հայտարարել է պարբերականի աղբյուրներից մեկը:
Պորտալը նշում է, որ Թրամփը նաեւ հրապարակայնորեն է հիշատակել Վենեսուելայի հնարավոր ծովային շրջափակման մասին, սակայն մանրամասներ չի ներկայացրել: ԱՄՆ առաջնորդի հայտարարությունների հետ կապված ՄԱԿ-ում Վենեսուելայի մշտական ներկայացուցիչ Սամուել Մոնկադան օգոստոսի սկզբին Անվտանգության խորհրդին կոչ էր արել հակազդել Միացյալ Նահանգների այս մտադրություններին: