«ԻՊ»-ը սեփական սոցկայքն է ստեղծում
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները սեփական սոցիալական կայքն են ստեղծում, որպեսզի խուսափեն իրենց հաղորդագրությունների բացահայտումից: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը՝ հղում տալով Եվրոպոլի ղեկավար Ռոբ Ուեյնրայթին:
Նրա խոսքով՝ նոր օնլայն-հարթակը հայտնաբերվել է նախորդ շաբաթ 48-ժամյա գործողության ընթացքում ծայրահեղկանության դեմ պայքարի շրջանակում:
«Այդ գործողության շրջանակում հաջողվել է իմանալ. որ «ԻՊ»-ը մշակում է սեփական սոցիալական կայքը, համացանցի իր սեփական մասը իր գործունեությունը ծավալելու համար»,- հայտնել է Եվրամիության ոստիկանական ծառայության ղեկավարը՝ Լոնդոնում անվտանգության հարցով կոնֆերանսի ժամանակ:
Ծայրահեղականները հաճախ էին օգտագործում հայտնի սոցիակալան հարթակները տեղեկություն տարածելու և քարոզչութուն անելու համար: «Facebook»-ն ու «Google»-ն իշխանությունների ճնշման տակ էին հայտնվել, ովքեր պահանջում էին ավելին անել արմատականության դեմ պայքարում: