Ինչպե՞ս են Հելոուինի տոնը նշում Հայաստանում (տեսանյութ)
ՏեսանյութերՀայաստանում արդեն մի քանի տարի է ինչ նշում են եվրոպական Հելոուին տոնը: Տոնի կապակացությամբ հասարակության մեջ տարբեր մարդիկ տարբեր կարծիքներ էին արտահայտում: Operativ.am-ի թղթակիցը զրույց ունեցավ քաղաքագետ, ֆեյսբուքյան ակտիվ օգտատեր Էդգար Խաչատրյանի հետ:
Արդյո՞ք Հայաստանում կա այն առողջ միջավայրը, որտեղ կարելի է նշել եվրոպական Հելոուին տոնը:
Հելոուին տոնը Հայաստանում նշել չի կարելի: Աշխարհում Հելոուին տոնը աղավաղվել է:
Իսկ դուք ծանո՞թ եք, թե որտեղից է առաջացել այդ տոնը և ի՞նչ պատմություն է տոնի հիմքում ընկած:
Այո: Հին Իռլանդիայի և Շոտլանդիայի Կելտական է տոն է: Սա ըստ ավանդության այն օրն է, որի ժամանակ մահացածների
հոգիները կարող են վերադառնալ երկիր։ Նշվել է այժմյան Բրիտանիայի և Հս. Իռլանդիայի տարածքում:
Եթե գտնվեիք այնպիսի մի երկրում, որտեղ հիանալի պատրաստվածությամբ նշում են Հելոուինը, արդյո՞ք կմասնակցեիք տոնակատարությանը:
Տոնի հայրենիքում կմասնակցեի, որ զգայի թե ինչ տոն է մնացած բոլոր երկրներում ուղղակի կհետևեմ ինչպես անում եմ Հայաստանում:
Թե այսօր հայ հասարակությունն ինչպես տոնը նշել, առաջարկում ենք ծանոթանալ տեսանյութում:
Շարունակելի...
Սոնա Բախշյան