Boeing 777-ի վթարի վայրում զոհված ուղևորների նոր մնացորդներ են հայտնաբերվել
Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտտեն հայտնել է, որ միջազգային փորձագետները, ովքեր հոկտեմբերի 31-ին գտնվել են մալազիական Boeing 777-ի վթարի վայրում, զոհված ուղևորների նոր մնացորդներ են հայտնաբերվել: Այս մաիսն գրում է Agence France-Presse-ը:
«Հայտնաբերված մարմինները փորձաքննության են ենթարկվել ուրբաթ օրը, որից հետո կտեղափոխվեն Նիդեռլանդներ», - ասել է Ռյուտտեն:
Նա նաև հավելել է, որ վթարի վայրում իրավիճակն անընդհատ փոխվում է: