Բրազիլիայի ամենամեծ քաղաքում՝ Սան Պաուլոյում, ապրում է շուրջ 20 հազար հայ
Բրազիլիայի ամենամեծ քաղաքում՝ Սան Պաուլոյում, ապրում է շուրջ 20 հազար հայ։ Քաղաքային հրապարակներից մեկը կրում է «Արմենիա» անունը: 1966 թ․ այնտեղ տեղադրվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթող:
«Արմենիա» անունն է կրում նաև Սան Պաուլոյի մետրոյի կայարաններից մեկը, որի գլխավոր երկու մուտքերի մոտ զետեղվել են խաչքար-հուշարձաններ' հետևյալ գրությամբ. «Այս կայարանը կոչվում է «Արմենիա»' ի պատիվ ժողովրդի, որը եկավ այս երկիր' վերապրելով դարիս առաջին ցեղասպանությունը, իր ջանասիրությամբ, տաղանդով ու ապրելու կամքով եղավ Բրազիլիայի գիտակից քաղաքացին և նպաստեց այս երկրի մշակույթին, ճարտարվեստին ու բարօրությանը»:
Սան Պաուլոյում կա նաև «Արմենիա» անվամբ կամուրջ, պարտեզ, հայկական ազգանուններ ու անվանումներ կրող փողոցներ:
Հայե՛ր, գիտե՞ք, որ, ֆեյսբուք: