ՌԴ Տնտեսական զարգացման նախարարությունը տեղյակ չէ ԵՄ-ի կողմից ԱՀԿ ներկայացված հայցի մասին
Ռուսաստանի Դաշնության Տնտեսական զարգացման նախարարությունը պաշտոնական տվյալներ չունի Եվրոպական Միության կողմից Առևտրի Համաշխարհային Կազմակերպություն Ռուսաստանի դեմ ներկայացված հայցի վերաբերյալ: Այդ մասին հայտնել է РИА «Новости» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Տնտեսական զարգացման նախարարի օգնական Ելենա Լաշկինային:
«Մենք պետք է ուսումնասիրենք բողոքը: Միայն դրանից հետո կարելի կլինի ինչ-որ մեկնաբանություններ անել:Տնտեսական զարգացման նախարարությունը համապատասխան պաշտոնական տեղեկություն չունի հայցի վերաբերյալ», - ասել է Լաշկինան: