Բուրկինա Ֆասոյի բնակիչներն իրենք պետք է որոշեն իրենց ապագան. ԵՄ
Եվրոպական Միությունը համարում է, որ Բուրկինա Ֆասոյի քաղաքացիներն իրենք պետք է վերջին խոսքն ասեն այն հարցի վերաբերյալ, թե ով պետք է իշխի երկրում: Այդ մասին հայտնել է Agence France-Presse լրատվական գործակալությունը: Գրում է Russian.rt.com-ը:
«Եվրոպական Միությունը գտնում է, որ Բուրկինա Ֆասոյի ժողովուրդն ինքը պետք է որոշի իր ապագան: Ցանկացած որոշում պիտի լինի փոխհամաձայնության և սահմանադրությունը հարգելու արդյունք», - ասվել է ԵՄ-ի հայտարարության մեջ:
Ավելի վաղ Բուրկինա Ֆասոյի նախագահ Բլեզ Կոմպաորեն ելույթով հանդես էր եկել ազգային հեռուստատեսության եթերում, որի ընթացքում պատրաստակամություն էր հայտնել բանակցություններ սկսել իշխանափոխության վերաբերյալ: