ԵՄ-ն Ռուսաստանի դեմ հայց է ներկացրել Առևտրի Համաշխարհային Կազմակերպություն
ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Եվրոպական Միությունը Առևտրի Համաշխարհային Կազմակերպություն հայց է ներկայացրել Ռուսաստանի Դաշնության դեմ՝ Եվրոպայից ներկրվող գյուղատնտեսական և արդյունաբերական ապրանքների համար նախատեսված տուրքերի ավելացման մեղադրանքով: Գրում է Russian.rt.com-ը:
Այդ մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը:
Հայցը մասնավորապես վերաբերում է Եվրոպայից ներկրվող թղթի, արմավենու յուղի, սառնարանների և սառցախցիկների համար նախատեսված տուրքերին: