ԱՄՆ-ի, Սերբիայի և այլ երկրների դիտորդները ներկա կգտնվեն ԴԺՀ-ում կայանալիք ընտրություններին
Ինքնահռչակ Դոնեցկի Ազգային Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Ռոման Լյագինի խոսքով՝ նոյեմբերի 2-ին ԴԺՀ-ում նշանակված ընտրությունների օրը կաշխատի 51 օտարերկրացի դիտորդ՝ այդ թվում Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Սերբիայից և Չերնոգորիայից, ինչպես նաև Եվրոպական Խորհրդարանի ներկայացուցիչներ: Գրում է Russian.rt.com-ը:
«ԴԺՀ-ում կայանալիք ընտրություններին ներկա գտնվելու համար արդեն 51 օտարերկրացի դիտորդ է գրանցվել: Դիտորդներ կժամանեն ՌԴ-ից, Սերբիայից, Չերնոգորիայից: Ի զարմանս մեզ՝ շատ դիտորդներ կժամանեն ԵՄ-ից, մեկ պատգամավոր Եվրոպական Խորհրդարանից: Գրանցված դիտորդներ կան նաև ԱՄՆ-ից», - հայտարարել է Լյագինը: