Բուրկինա Ֆասոյի մայրաքաղաքում զանգվածային ցույցերի ընթացքում 30 մարդ է զոհվել
Արևմտյան Աֆրիկայում գտնվող Բուրկինա Ֆասոյի ընդդիմությունը հայտարարել է, որ նախօրեին մայրաքաղաք Ուագադուգուում ընթացող զանգվածային ցույցերի ընթացքում ոստիկանության հետ տեղի ունեցած բախումների հետևանքով գրեթե 30 մարդ է զոհվել, իսկ 100՝ տարբեր մարմնական վնասվածքներ ստացել: Գրում է Russian.rt.com-ը:
Այսօր մայրաքաղաքում կրկին վերսկսվել են ընդդիմության ցույցերը՝ երկրի գործող նախագահ Բլեզ Կոմպաորեի հրաժարականին հասնելու նպատակով:
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ նախագահը կարգադրել էր կառավարության կազմը լուծարել և երկրում արտակարգ դրություն մտցնել գործող սահմնադրության դեմ բողոքների պատճառով: