Լիբիացի իսլամիստը հայց կներկայացնի Մեծ Բրիտանիայի կառավարության դեմ
ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ բրիտանական դատարանը թույատրել է լիբիական իսլամիստների առաջնորդներից Աբդելհակիմ Բելհաջին հայց ներկայացնել Մեծ Բրիտանիայաի կառավարության դեմ: Հայցը կներկայացվի այն պատճառով, որ 10 տարի առաջ Լոնդոնի և Վաշինգտոնի հատուկ ծառայություններն առևանգել էին նրան ու վերջինիս կնոջը և հանձնել Լիբիայի իշխանություններին, որն այն ժամանակ գլխավորում էր Մուամար Քադաֆին: Գրում է Itar-tass.com-ը:
Ներկայումս Բելհաջն ու նրա կինը նյութական փոխհատուցում են պահանջում այն տանջանքների համար, որոնց ստիպված ենթարկվել են Լիբիայում ձերբակալված լինելու ժամանակաշրջանում:
Մեծ Բրիտանիայի Վերաքննիչ դատարանի կողմից նման որոշման կայացումը նախադեպ կստեղծի բրիտանական դատարաններ այլ իսլամիստների կողմից հայցեր ներկայացնելու համար: