Ռուսաստանը չի մտնի իրեն պարտադրված առճակատման մեջ. Վլադիմիր Պուտին
Կրեմլում բարձրաստիճան սպաների բարձր պաշտոններում նշանակվելու և նրանց կոչումներ շնորհելու առթիվ կայացած հանդիպման ընթացքում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն՝ ՌԴ-ն չի պատրաստվում միջազգային հանրության կողմից իրեն պարտադրված առճակատման մեջ մտնել: Գրում է Russian.rt.com-ը:
«ՆԱՏՕ-ի սեպտեմբերին կայացած նիստի ընթացքում դրա ղեկավարությունն ակնհայտորեն հայտարարեց դաշինքի հնարավոր ռազմական գործողությունների աճի մասին: Ներկայումս միջազգյին խնդիրների կոլեկտիվ, քաղաքակիրթ որոշումների փոխարեն ավելի հաճախ կիրառվում են ուժային, տնտեսական և տեղեկատվական ճնշման լծակները», - հայտարարել է Պուտինը: