Դոնբասի ընտրությունները կկայանան ի շահ խաղաղ գործընթացի. ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ
Եթե Կիևը մերժի Դոնբասի ընտրությունները, ապա դա կնաշանակի, որ նա հրաժարվում է քաղաքացիների հետ երկխոսությունից և կոնֆլիկտի կարգավորման փորձերից: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Անդրեյ Կելինը կազմակերպության խորհրդի նիստի ժամանակ:
«Չնայած այն հանգամանքին, որ որոշ գործընկերներ հայտարարում են, որ ընտրությունների որոշումը հակասում է Ուկրաինայի օրենսդրությանը, այդուամենայնիվ, այն ընդունվել է առանց աշխարհազորայինների հետ քննարկման և հակասում է Մինսկի համաձայնագրին»,-նշել է ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչը:
Այս մասին գրում է РИА Новости-ն: