ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչը պահանջել է հետաքննել Ուկրաինայում իրականացված հանցագործությունները
Բոլոր հանցագործությունները, որոնք իրականացվել են ուկրաինական ճգնաժամի ընթացքում, անհրաժեշտ է հետաքննել: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Անդրեյ Կելինը:
Նրա խոսքով` դիտորդները նշում են Դոնեցկում և մոտակա բնակավայրերում հրետանային կրակոցների մասին, այդ թվում նաև ընտրություններից հետո հաջորդ օրը իրականացված կրակոցների մասին: «Ամեն օր ռմբակոծվում են Տիլմանովոն և մոտակա բնակավայրերը»,-նշել է Կելինը:
Այս մասին գրում է ТАСС-ը: