Ադրբեջանը և Վրաստանը լուծել են սահմանամերձ շրջանների հարցը
Ուրբաթ օրը Թբիլիսիում տեղի է ունեցել ադրբեջանավրացական հանձնաժողովների համատեղ հանդիպումը, որի շրջանակներում քննարկվել է 2 երկրների համար առաջնահերթ հարցեր, որոնց մեջ գլխավոր դեր էր զբաղեցնում սահմանամերձ շրջանների հարցը:
Երկու երկրների կենտրոնական և տեղական պետական մարմինների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները նիստի ընթացքում քննարկել են գործողությունների ընդհանուր ծրագրի հարցը, որը պետք է իրագործեն սահմանամերձ շրջաններում:
Նիստում քննարկել են նաև ծրագրի հանրային քննարկումները: Նրանք նաև ասել են, որ հասարակության կողմից այս գործողությունների շրջանակում ստացել են մի շարք առաջարկություններ, որոնք ևս գուց ներառեն գործողությունների ծրագրի մեջ: Ծրագրի իրականացման համար կտրամադրվի 1.35 միլիոն դոլար: