Կրասնոարմեյսկի շրջանում վերջերս 286 կնոջ մարմին է հայտնաբերվել
Ուկրաինայի Կրասնոարմեյսկի շրջանում վերջերս 286 կնոջ մարմին է հայտնաբերվել: Ընդհանուր անհետացածների թիվը հասնում է 400-ի: Այս մասին հայտնել է Դոնեցկի ինքնահռչակ Ժողովրդական Հանրապետության վարչապետը:
Կիևի իշխանությունները Ուկրաինայի արևելքում ապրիլին բնակչության դեմ ռազմական գործողություններ են իրականացրել:
ՄԱԿ-ի տվյալներով` հոկտեմբերի 15-ի դրությամբ զոհվել է 3700 խաղաղ քաղաքացի, իսկ 9000-ը վիրավոր են:
Ռուսաստանիև ԵԱՀԿ-ի միջնորդությամբ սեպտեմբերի 5-ին հրադադար էր սահմանվել կողմերի միջև, սակայն մինչև այսօր կոմղերը միմյանց մեղադրում են այն խախտելու մեջ: Այս մասին գրում է Ria.ru-ն: