ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինային զեղչով գազ տրամադրել. Նովակ
Ռուսաստանը պատրաստ է տրամադրել Ուկրաինային $100-ի զեղչ` ձմեռային փաթեթի համար: Այս մասին հայտարարել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:
«Գինը համապատասխանում է գործող պայմանագրին, որով նախատեսված է զեղչի հնարավորություն` ՌԴ-ի կողմից արտահանման տուրքերի մասին որոշման ընդունման դեպքում»,-ասել է Նովակը «Россия-24» հեռուստաալիքի հարցազրույցի ժամանակ:
Այս մասին գրում է РИА Новости-ն: