Կիպրոսը և ՌԴ-ն պաշտպանության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր կստորագրեն
Կիպրոսը և Ռուսաստանը Մոսկվա` Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի այցի ժամանակ կարող են չորս համաձայնագիր ստորագրել, այդ թվում պաշտպանության ոլորտում համագործակցության մասին: Այս մասին հաղորդում է Philenews-ը:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ առաջին հերթին պաշտպանության մասին համաձայնագրի շուրջ քննարկում կանցկացվի, որը նախևառաջ կապված է այն առավելությունների հետ, որը Կիպրոսը տրամադրում է Ռուսաստանի Դաշնությանը:
Այս մասին գրում է РИА Новости-ն: