80 երկրներից մոտ 15 հազար մարդ պայքարում է «ԻՊ»-ի կողմից
80 երկրներից մոտ 15 հազար մարդ է ժամանել Սիրիա և Իրաք, որպեսզի համալրի «Իսլամական պետություն» և այլ ծայրահեղական խմբավորումների շարքերը: Այս մասին հաղորդում է Guardian հրատարակությունը` հղում անելով ՄԱԿ-ի Անվտանգության ծառայության զեկույցին:
Ինչպես ասվում է զեկույցում` ծայրահեղականների շարքերը համալրածների թվում այն երկրների քաղաքացիներն են, ովքեր երբևէ չեն բախվել «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման հետ: Նրանց թվին կարելի է դասել այնպիսի պետությունների քաղաքացիներին, ինչպիսիք են` Չիլի, Նորվեգիա և Մալդիվյան Հանրապետություն: Կան նաև այնպիսի օրինակներ, երբ ուժայիններին են միացել Ֆրանսիայի, ՌԴ-ի, Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ:
Այս մասին գրում է РИА Новости-ն: