Իսրայելական թերթը Նեթանյահուին պատկերել է «Ալ-Քաիդա»-ի ուժայինի կերպարով
Haaretz իսրայելական օրաթերթը հրապարակել է Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի ծաղրանկանրը «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության ուժայինի կերպարով:
Իսրայելացի Ամոս Բիդերմանի ծաղրանկարում Նեթանյահուն պատկերվել է ինքնաթիռում, որն ուղևորվում է ԱՄՆ Համաշխարհային առևտրի կենտրոններից մեկի ուղղությամբ, որտեղ 2001 թվականին «Ալ-Քաիդա»-ի ուժայիններն ահաբեկչական գործողություններ էին իրականացրել:
Այս մասին գրում է РИА Новости-ն: