Բրիտանական բիզնեսը չի ցանկանում կորցնել ռուսաստանյան հուսալի գործընկերներին. ԶԼՄ
Բրիտանացի գործարարները մտահոգություն են հայտնել այն հարցի շուրջ, որ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները շարունակվում են և կարող են վնաս հասցնել իրենց ընկերություններին, մասնավորապես, 2018 թվականին ֆուտբոլի աշխարհի առաջնության հետ կապված: Այս մասին հաղորդում է բրիտանական Kent Online հրատարակությունը:
Բրիտանիայի գործարարները մտահոգված են ոչ միայն այն բանի համար, որ կարող են զրկվել եկամուտներից, այլև կարող են կորցնել ռուսաստանյան հուսալի գործընկերներին: Այս մասին հայտարարել է սպորտի ոլորտում առաջատար գործակալություններից մեկի ղեկավար Ջոն Թիբբսը:
Գրում է РИА Новости-ն: