Իսրայելը որոշել է Շվեդիայից ետ կանչել իր դեսպանին
Իսրայելը որոշել է ետ կանչել իր դեսպանի Շվեդիայից, այն բանից հետո, երբ Ստոկհոլմը Պաղեստինը ճանաչեց որպես պետություն: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Ինչպես հայտնում է NBC News-ը` Իսրայելի ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանը քննադատել է Շվեդիայի որոշումը:
«Մերձավոր Արևելքի քաղաքականությունը շատ ավելի դժվար է քան IKEA-ից կահույքի հավաքելը»,-հայտարարել է Լիբերմանը: