Էբոլա վիրուսը հասել է Ֆինլանդիա
Ֆինլանդիայում հոսպիտալացվել է Էբոլա վարակով առաջին հիվանդը: Այս մասին հայտնում է տեղական Helsingin Uutiset թերթը:
Փոխանցվում է, որ հիվանդը 3 շաբաթ առաջ ժամանել էր Լիբերիայից, իսկ հոկտեմբերի 30-ին տեղափոխվել էր ինֆեկցիոն հիվանդանոց:
Ըստ Lenta.ru-ի տեղեկություններով` հիվանդը եղել է ԱՄՆ-ի քաղաքացի: