Ռուսաստանն ու Չինաստանը միասին կհետազոտեն տիեզերքը
Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Չինաստանը մտադիր են համատեղ հետախուզել տիեզերքը:
Նրա խոսքով` Ռուսաստանի պատվիրակությունը մտադիր է մոտ օրերս այցելել Չինաստան:
Փոխվարչապետի խոսքով`երկու երկրները ակտիվորեն կհամագործակցեն և կքննարկեն տիեզերական հետազոտման ծրագրերի հնարավոր համատեղ աշխատանքները:
Պաշտոնյաները առանձին շնորհակալություն են հայտնել Արևմուտքին պատճամիջոցներ կիրառելու համար, որը ըստ իրենց`ամրացրել է Ռուս-չինական համագործակցությունը:
Այս մասին գրում է Rambler.ru-ն: