Չեչնիայի պատգամավորներից մեկի դուստրն ամուսնացել է «ԻՊ»-ի առաջնորդներից մեկի հետ
Չեչնիայի պատգամավորներից մեկի դուստրը՝ Ասու Դուդուրկաևան, մեկնել է Սիրիա, որպեսզի մասնակցի քաղաքացիական պատերազմին՝ մարտնչելով իսլամիստների կողմից: Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Փոխանցվում է, որ աղջիկը ամուսնացել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման «Աջ ձեռքի» առաջնորդի հետ:
Նշվում է, որ այս ամենի մասին իմանալով Չեչնիայի ղեկավար՝ Ռամզան Քադիրովն աշխատանքից զրկել է նրա հորը և հայտնել է, որ պետք է աղջկան ետ վերադարձնի, քանի որ դա արդեն իր պատվի հարցն է: