«Մանչեսթեր Յունայթեդ»-ն արդեն համաձայնեցրել է Ռադամել Ֆալկաոյին ձեռք բերելու պայմանագիրը
«Մանչեսթեր Յունայթեդ»-ն արդեն իսկ համաձայնեցրել է Ռադամել Ֆալկաոյին ձեռք բերելու պայմանագիրը: Ֆալկաոն շաբաթական կստանա 305 000 եվրո աշխատավարձ:
Ընթացիկ մրցաշրջանում Ֆալկաոն մասնակցել է 5 հանդիպման' դառնալով մեկ գոլի հեղինակ:
Այսպիսով, «Մանչեսթեր»-ը պատրաստ է կոլումբիացու համար վճարել 56 մլն եվրո: Նախատեսվում է, որ պայմանագիրը կստորագրվի հաջորդ տարվա ամռանը, երբ լրանում է վարձակալության մեկ տարվա պայմանագրի ժամկետը: