«Մունդիալ 2018»-ի տարբերանշանը պատկերող տեսահոլովակում Ղրիմը ներկայացվել է ՌԴ տարածք
YouTube-ում Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի՝ «ՖԻՖԱ»-ի պաշտոնական ալիքը տեղադրել է մի տեսանյութ, որը պատկերում է «Մունդիալ 2018»-ի տարբերանշանը:
Ֆուտբոլի աշխարհի առաջնության տարբերանշանի շնորհանդեսը կայացել է հոկտեմբերի 28-ին:
Տեսանյությում տեղ են գտել կադրեր Մոսկվայի Մեծ թատրոնի շենքի վրա ցուցադրված շոուից: Դրանում պատկերված է Ռուսաստանի քարտեզը, որում Ղրիմը ներկայացված է իբրև ռուսական տարածք: