ԱՄՆ վարչակազմի նպատակն Ասադին իշխանությունից հեռացնելն է
Պենտագոնի ղեկավար Չակ Հեյգելը հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը կարող է որոշակի առավելություն ստանալ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին ԱՄՆ-ի հասցրած հարվածներից:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Վաշինգտոնը շարունակում է պնդել, որ Ասադը պետք է հեռանա՝ Հեյգելը հայտարարել է, որ այդ ամենն իրենց վարչակազմի քաղաքականությունն է:
Նա նաև ասել է, որ Ասադի համար որոշակի առավելություններ կան, սակայն իրենք խոսում են երկարաժամկետ ռազմավարության մասին: